Logo

Ալեքսանդր Կովալենկոն հրավիրվել է Ռուսաստանի հավաքական

14:43 / 04.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ռուսաստանի ազգային հավաքականից հրավեր է ստացել ևս 6 ֆուտբոլիստ։ Նրանց թվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նորեկ, հայկական արմատներ ունեցող 20-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն, հաղորդում է ՌՖՄ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում ընդգրկվել էին նաև «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը և «Օրենբուրգի» խաղացող Ստեփան Օգանեսյանը։ 22-ամյա Սևիկյանը չէր միացել ազգային թիմին՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։

Վալերի Կարպինի գլխավորած թիմը սեպտեմբերի 4-12-ին հավաք կանցկացնի Նովոգորսկում, նախատեսված են ընկերական հանդիպումներ Եգիպտոսի ու Կատարի հավաքականների հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա