Logo

Ալեքսանդր Կովալենկոն առաջին գոլը խփեց «Զենիթի» կազմում

20:57 / 09.02.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոն առաջին գոլը խփեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կազմում: 20-ամյա ֆուտբոլիստն ընկերական խաղում տպավորիչ հարվածով գրավեց կատարական «Ալ Ռայանի» դարպասը:

Ռուսաստանի գործող չեմպիոն «Զենիթը» Կատարում շարունակվող ուսումնամարզական հավաքի հերթական ընկերական խաղում պարտվեց 2-4 հաշվով:

Հիշեցնենք, որ «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Ալեքսանդր Կովալենկոյի թոռը նախորդ տարվա հուլիսից է խաղում «Զենիթում», որի կազմում մինչև այժմ անցկացրած 11 խաղում դարձել էր մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Կովալենկոյի գոլի տեսանյութը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ