Logo

Ալեքսանդր Կարապետյանը գոլ է խփել Համահայկական խաղերում

16:37 / 09.08.2023Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին։

35-ամյա ֆուտբոլիստը Սոչիի թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Երևանի թիմի դեմ խաղում, որն ավարտվել է 1-1 հաշվով։ Գյումրիում կայացած հանդիպման երկրորդ խաղակեսում Կարապետյանը տուգանային հարվածով հավասարեցրել է հաշիվը։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Կարապետյանը 2022թ․ դեկտեմբերին Երևանի «Փյունիկից» հեռանալուց հետո ակումբ չունի։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է գերմանական ու Լյուքսեմբուրգի ակումբներում, ռուսական «Սոչիում» ու «Տամբովում», իսկ Հայաստանում պաշտպանել է նաև «Արարատ-Արմենիայի», «Նոայի» ու «Ալաշկերտի» գույները։ Հայաստանի հավաքականի կազմում հարձակվողն անցկացրել է 25 հանդիպում ու դարձել 6 գոլի հեղինակ։

Համահայկական խաղերի բացումը կայացել էր օգոստոսի 5-ին Գյումրիում։ «Միասնություն սպորտով» կարգախոսով անցկացվող մրցումներին մասնակցում է 41 երկրի շուրջ 7000 մարզիկ: Խաղերի ծրագրում ընդգրկված է 17 մարզաձև, խաղարկվելու է մեդալների 107 հավաքածու։ Առաջին անգամ մարզաձևերի ցանկում ընդգրկվել է կանանց ֆուտբոլը։

Համահայկական խաղերի հովանավորներն են Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ