«Նյուքասլի» շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը տպավորիչ շրջան է անցկացնում Անգլիայի Պրեմիեր լիգայում։
25-ամյա ֆուտբոլիստն առաջնության 5 անընդմեջ խաղում դարպասի գրավմամբ է աչքի ընկել, ընդհանուր առմամբ՝ 7 գոլ է խփել։
Մեկական գոլ է խփել «Լիվերպուլի», «Բրենթֆորդի», «Լեսթերի» և քիչ առաջ ավարտված «Ասթոն Վիլայի» դեմ խաղերում։ Նաև հեթ-տրիկ է ձևակերպել «Իփսվիչ Թաունի» դեմ մրցավեճում։
Ընթացիկ առաջնությունում Իսակը խփել է 11 գոլ, լավագույն ռմբարկուների պայքարում չորրորդն է։