Logo

Ալեքսանդր Իսակը կոտրվածք է ստացել

13:29 / 22.12.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը ոտքի կոտրվածք է ստացել, հայտնում է Sky Sports-ը։

Դեկտեմբերի 22-ին կայացած բուժզննումը հաստատել է շվեդ ֆուտբոլիստի ծանր վնասվածքը, որը նա ստացել է «Տոտենհեմի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի խաղում (2-1)։ 26-ամյա հարձակվողը դարպասը գրավելուց առաջ բախվել է լոնդոնյան ակումբի պաշտպան Միկի վան դե Վենին, իսկ հետո փոխարինվել է։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Իսակը խաղադաշտից կբացակայի մի քանի ամիս։ Ապաքինման հստակ ժամկետ չի նշվում։

Իսակն այս տարվա սեպտեմբերին է Պրեմիեր լիգայի համար ռեկորդային 145 միլիոն եվրոյով «Նյուքասլից» տեղափոխվել «Լիվերպուլ», որի կազմում 16 խաղում գրանցել է 3 գոլ ու 1 ասիստ։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ