Logo

Ալեքսանդր Գրիգորյանը քննադատել է «Խիմկիին»

14:38 / 05.04.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Երևանի «Ալաշկերտի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը խոսել է ռուսական «Խիմկիում» տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մերձմոսկովյան ակումբն օրեր առաջ պաշտոնանկ էր արել թիմի գլխավոր մարզիչ Սպարտակ Գոգնիևին: Դա մրցաշրջանի ընթացքում գլխավոր մարզչի երրորդ պաշտոնանկությունն է թիմում:

«Ես Գոգնիևին ավելի լուրջ եմ ընդունում, քան այն մարդիկ, որոնք փորձում են հասկանալ նրա հոգեբանական վիճակը: Նման բան բժշկական տեղեկատուներում չկա:

Նա չէր ընտրել լավագույն նախագիծը: Գոգնիևի մարզչական ունակությունները գնահատելու համար պետք չէ «Խիմկին»: «Խիմկին» սև անցք է ռուսական ֆուտբոլի քարտեզում, Մարիանյան իջվածք է, որտեղ միայն Յուրանը կարողացավ ինչ-որ բանի հասնել»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ 56-ամյա մասնագետը 2021-2022-ին աշխատել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմում, իսկ այժմ գլխավորում է Մեդիալիգայում խաղացող «Матч ТВ» սիրողական թիմը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա