Logo

Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է «Կուբանից»

10:33 / 12.09.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Ուրարտուի» և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է ռուսական «Կուբանից»։ Պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Կարծում եմ, որ 9 տուրում ցուցադրած արդյունքները չեն համապատասխանում խաղացողների մակարդակին ու ակումբի ամբիցիաներին»,- ասել է Ալեքսանդր Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանը «Կուբանը» գլխավորել էր մայիսի 17-ին։ Նրա գլխավորությամբ Կրասնոդարի թիմը անցկացրել է 12 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 7 պարտություն ու գրանցել 3 ոչ-ոքի։ Ռուսաստանի Առաջին լիգայի 9-րդ տուրից հետո «Կուբանը» 5 միավորով նախավերջին տեղում է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ