Logo

Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է սիրողական թիմ

18:55 / 21.11.2023Ֆուտբոլ
null

Երևանի «Ալաշկերտի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը նշանակվել է Ռուսաստանի Մեդիալիգայում հանդես եկող «ԲԿՄԱ Մեդիա» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում, հաղորդում է լիգայի մամուլի ծառայությունը։

Նախկինում 57-ամյա մասնագետը նույն լիգայում մարզել է «Матч ТВ» թիմը, որտեղից հեռացել էր մրցաշրջանի մեկնարկից առաջ:

Հիշեցնենք, որ Գրիգորյանը 2020/21 մրցաշրջանի վերջում ստանձնել էր «Ալաշկերտի» ղեկը և թիմին օգնել չորրորդ անգամ դառնալ Հայաստանի չեմպիոն, իսկ երևանյան ակումբից հեռանալուց հետո մարզել է նաև ԲԿՄԱ-ի կանանց թիմը և ռուսական «Կուբանը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա