Logo

Ալեքսանդր Գրիգորյան․ «Սպերցյանը չի զիջում Պեդրիին և Գավիին»

22:40 / 27.10.2023Ֆուտբոլ
null

«Ալաշկերտի» և «Ուրարտուի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանն անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։

«Սպերցյանն այժմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Կարծում եմ՝ Էդուարդը թոփ-3 խաղացողների մեջ է։ Նախորդ տարի մի քանի անգամ առիթ եմ ունեցել մեկնաբանել «Բարսելոնայի» մասնակցությամբ խաղերը։ Ուշադրությամբ հետևում էի Պեդրիի և Գավիի խաղին ու ակամայից ինձ բռնեցի այն մտքի վրա, որ Սպերցյանն ամենևին չի զիջում այդ ֆուտբոլիստներին:

Հիմա «Կրասնոդարն» առաջին տեղում է և պայքարում է չեմպիոնության համար։ Իմ կարծիքով կոնկրետ այս պահին պետք չէ մտածել հեռանալու մասին։ Պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը և դառնալ չեմպիոն»,- Metaratings.ru-ի հետ զրույցում նշել է 57-ամյա մասնագետը։

23-ամյա Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 14 հանդիպման, խփել 6 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ