Logo

Ալեքսանդր Գրիգորյան. ««Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման»

13:59 / 26.11.2024Ֆուտբոլ
null

«Ուրարտուի» ու «Ալաշկերտի» նախկին գլխավորն մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը գովեստի խոսքեր է ասել Մոսկվայի «Սպարտակի» մասին, որը դերբիում 5-2 հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»:

«Դեյան Ստանկովիչը երկար մտածում ու փորձարկումներ էր կատարում: Նախորդ տուրերում և «Լոկոմոտիվի» դեմ խաղում «Սպարտակի» ցուցադրած ֆուտբոլը նման էր «Բարսելոնայի» խաղին:

Այնպես չէ, որ ես նախկինում խիստ քննադատել էի, իսկ հիմա գովեստի եմ անցնում, բայց փաստում եմ, որ «Սպարտակն» անհավական լավ տեսք ուներ»,- «Матч ТВ»-ի եթերում ասել է հայ մասնագետը:

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 16 տուրից հետո «Սպարտակը» չորրորդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա