Logo

Ալեքսանդր Ֆրայ․ «Փյունիկին» հաղթելը բավականին բարդ է

22:03 / 02.11.2022Կոնֆերենցիաների լիգա
Ալեքսանդր Ֆրայ

Շվեյցարական «Բազելի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ֆրայը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն «Փյունիկի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման մասին։

«Խաղից առաջ զբոսնեցինք քաղաքում։ Մի քիչ դժվար էր թռիչքից անմիջապես հետո պատրաստվել հանդիպմանը։ Մեզ փոփոխություն էր պետք, զբոսանքը կարևոր է խաղից առաջ։ Հանդիպման ժամանակ կերևա, թե որքանով են պատրաստ ֆուտբոլիստները։

Կարծում եմ, որ «Փյունիկը» բավական փորձառու թիմ է՝  հաշվի առնելով խաղացողների տարիքը: Նրանց հաղթելը բավականին դժվար է: Ընդհանուր առմամբ, դրական կարծիքի եմ մրցակցի մասին։

Կփորձենք այնպես կառուցել խաղը, որ առավելությունը լինի մեր կողմը: Արտագնա հանդիպումները միշտ էլ բարդ են լինում»,- ասել է Շվեյցարիայի հավաքականի, Դորտմունդի «Բորուսիայի» և «Բազելի» նախկին ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ «Փյունիկ» - «Բազել» խաղը կկայանա նոյեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 21:45-ին։ Հանդիպումը կսպասարկի Ռումինիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Օրասիո Ֆեսնիկի գլխավորությամբ։

Վերջին տուրից առաջ H խմբի առաջատարներն են «Բազելն» ու Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը», որոնք հավաքել են 8-ական միավոր։ «Փյունիկն» ունի 6 միավոր, իսկ խմբի հետնապահ լիտվական «Ժալգիրիսը»՝ 5:

«Փյունիկն» ու «Բազելը» նախախաղային մարզում են անցկացրել «Հանրապետականում» (ֆոտոշարք)

«Բազելի» ֆուտբոլիստները զբոսնել են Երևանում (ֆոտո)

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ