Պրոմոութեր Վլադիմիր Խրյունովը հայտնել է, որ խառը մենամարտերի ռուս լեգենդար մարտիկ Ալեքսանդր Եմելյանենկոն հունիսին բռնցքամարտի կանոններով մենամարտ կանցկացնի:
«Եմելյանենկոն, իհարկե, կպայքարի: Նա հիանալի մարզավիճակում է, նրա ասուլիսը նախատեսված է հաջորդ շաբաթ, մենք արդեն հարցեր ենք հավաքում։ Երեկ հանդիպել ենք, ծրագիրը հետևյալն է՝ Ալեքսանդրը հունիսին կմենամարտի բռնցքամարտի կանոններով, նշաձողը շատ բարձր կլինի»,- Խրյունովի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը։
Հիշեցնենք, որ 41-ամյա Եմելյանենկոն օկտագոնում վերջին մենամարտն անցկացրել էր բլոգեր Սվյատոսլավ Կովալենկոյի հետ 2022 թվականի դեկտեմբերին REN TV Fight Club մրցաշարում։ Ռուս մարտիկը պարտվել էր մրցավարների որոշմամբ: