Logo

Ալեքսանդր Չեֆերինը շնորհավորել է Արմեն Մելիքբեկյանին

23:45 / 23.12.2023Ֆուտբոլ
null

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն Արմեն Մելիքբեկյանին շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

«Սիրելի Արմեն, սիրելի ընկեր,

Ուրախ եմ շնորհավորելու Ձեզ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Հաստատ գիտեմ, որ Դուք ձգտելու եք շարունակելու Ձեր արդյունավետ աշխատանքը՝ ղեկավարելով այս աշխատասեր և հաջողակ ասոցիացիան:

Ձեր մեծ փորձը սպորտի զարգացման հարցում մեծ առաջընթաց է բերել հայկական ֆուտբոլին շատ տարբեր ոլորտներում՝ ազգային թիմեր, ակումբներ, մանկապատանեկան ֆուտբոլ, մասսայական ֆուտբոլ և համայնքային ծրագրեր, ինչպես նաև ենթակառուցվածքների շինարարություն՝ ապահովելով հասանելիություն և խրախուսելով նոր մասնակցություն և աջակցություն:

Խնդրում եմ ընդունեք իմ լավագույն մաղթանքները դեպի 2024 թվական վստահորեն շարժվելուն ընդառաջ: Ձեր տարեվերջյան տոնակատարությունը ձեր ընտանիքի և սիրելիների հետ, անշուշտ, առանձնահատուկ կլինի: Ես վստահ եմ՝ Դուք արդեն գիտեք, որ ՈՒԵՖԱ-ն Ձեր կողքին է՝ տեսնելով, որ ՀՖՖ-ն էլ ավելի մեծ քայլեր է ձեռնարկում իր ամբողջ ներուժն օգտագործելու համար»,- նշել է ՈՒԵՖԱ-ի նախագահը։

Ֆոտո՝ ՀՖՖ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ