Logo

Ալեքսանդր Չեֆերինը չի մասնակցի ՈւԵՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությանը

17:10 / 08.02.2024Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ չի առաջադրելու իր թեկնածությունը հաջորդ ընտրության ժամանակ։

«Շուրջ 6 ամիս առաջ որոշեցի, որ նախագահի պաշտոնում չեմ առաջադրվելու 2027 թվականին։ Պատճառներից մեկը թարմ արյան անհրաժեշտությունն է, իսկ մյուսն այն է, որ չեմ կարողանում շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ»,- ՈՒԵՖԱ-ի կոնգրեսից հետո տեղի ունեցած ասուլիսում ասել է սլովենացի ֆունկցիոները։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Չեֆերինը 2023թ․ ապրիլի 5-ին էր վերընտրվել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում։ Նա միակ թեկնածուն էր ընտրություններում:

56-ամյա պաշտոնյան եվրոպական գլխավոր ֆուտբոլային կառույցը ղեկավարում է 2016 թվականի սեպտեմբերից, իսկ առաջին անգամ վերընտրվել է 2019 թվականի փետրվարին:

2011-2016 թվականներին Ալեքսանդր Չեֆերինը գլխավորել է Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ