Logo

Ալեքսանդր-Առնոլդը որոշել է տեղափոխվել «Ռեալ»

13:53 / 28.12.2024Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը որոշել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

Ըստ Marca-ի` 26-ամյա ֆուտբոլիստն այդ մասին արդեն հայտնել է անգլիական ակումբի ղեկավարությանը։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մերսիսայդյան գրանդը 2025 թ. հունիսի 30-ին ավարտվող պայմանագրի երկարաձգման հերթական փորձն է արել։

Այժմ «Լիվերպուլը» ցանկանում է ձմռանը վաճառել անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերը, որպեսզի նա համաձայնագրի լրանալուց հետո չհեռանա անվճար։ «Ռեալը», սակայն, մտադիր է սպասել մինչև ամառ և ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքել Ալեքսանդր-Առնոլդի հետ։ «Արքայական ակումբը» մոտ ժամանակներս պատրաստ է բանակցություններ սկսել եզրային պաշտպանի հետ։

Տրենտ-Ալեքսանդր Առնոլդը «Լիվերպուլի» սան է, 332 խաղում խփել է 19 գոլ, կատարել 85 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա