Logo

Ալեքսանդր-Առնոլդը ծանրոցներ է առաքել Լիվերպուլի անօթևաններին

23:30 / 11.12.2023Ֆուտբոլ
null

«Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը բարեգործական միջոցառման է մասնակցել, հայտնում է ITVX-ը:

Ալեքսանդր-Առնոլդն ու Լիվերպուլի քաղաքապետ Սթիվ Ռոտերն այցելել են The Whitechapel Centre բարեգործական կազմակերպություն, որն աջակցություն է ցուցաբերում քաղաքի անօթևաններին:

Տրենտն ու Սթիվը կազմակերպիչներին օգնել են շուրջ 2 հազար ծանրոց առաքել տունը կորցրած մարդկանց: Ծանրոցների մեջ եղել են վաուչերներ, հագուստ, հիգիենայի պարագաներ և այլ նվերներ:

«Ես այն մարդն եմ, որին բախտ է վիճակվել անհավանական օգնություն ստանալ իր քաղաքից ամբողջ կյանքի ընթացքում: Այդ պատճառով էլ ցանկանում եմ Ծննդյան տոներին ընդառաջ այս քայլով երախտագիտությունս հայտնել»,- ասել է 25-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր-Առնոլդն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղում դարձել է 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա