Logo

Ալեքսանդր-Առնոլդը Լիվերպուլի փոխարեն նախընտրել է Մանչեսթերից մեկնել Մադրիդ. Ջոն Լենոնի անվան օդանավակայանի կոշտ արձագանքը

00:12 / 17.06.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» նորեկ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը Լիվերպուլի փոխարեն նախընտրել է Մանչեսթերի օդանավակայանից մեկնել Մադրիդ:

Անգլիական «Լիվերպուլից» հեռացած պաշտպանն X-ի իր էջում հրապարակել է մասնավոր ինքնաթիռով մեկնելու և իր նոր թիմում շնորհանդեսի վերաբերյալ տեսանյութ, որը տարածել է Լիվերպուլի՝ Ջոն Լենոնի անվան օդանավակայանի պաշտոնական էջը և գրել. «Նա նույնիսկ մեկնեց Մանչեսթերից»: Գրառմանն էլ կից օդանավակայանի էջը դրել էր օձի էմոջի, սակայն ժամեր անց խմբագրել է` այն փոխարինելով զարմանքի էմոջիով:

Պետք է ընդգծել, որ Լիվերպուլի օդանավակայանից ևս կատարվում են մասնավոր ինքնաթիռների թռիչքներ:

Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում էր տեղափոխվել «Արքայական ակումբ»: Իսպանական գրանդն ԱՄՆ-ում պատրաստվում է աշխարհի ակումբային առաջնությունում իր մեկնարկին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ