Logo

Ալեքսանդր-Առնոլդը կարող է բաց թողնել Լիգայի գավաթի եզրափակիչը

11:20 / 13.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, հնարավոր է, բաց թողնի Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մերսիսայդցիների առանցքային խաղացողը վնասվածք էր ստացել ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան մրցավեճում:

Բժշկական անձնակազմն առայժմ հստակ գնահատական չի տվել վնասվածքի բարդության վերաբերյալ, բայց հավանականություն կա, որ նա չի հասցնի ապաքինվել մինչև հանդիպումը:

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Լիվերպուլն» «Ուեմբլիում» մարտի 16-ին կմրցի «Նյուքասլի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ