Logo

Ալեքսանդր-Առնոլդը չի հրավիրվել Անգլիայի հավաքական

17:14 / 29.08.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարում Անդորրայի ու Սերբիայի հավաքականների դեմ խաղերի հայտացուցակը, հայտնում է Անգլիայի հավաքականի մամուլի ծառայությունը:

Դարպասապահներ՝ Դին Հենդերսոն («Քրիստալ Փելաս»), Ջորդան Պիկֆորդ («Էվերթոն»), Ջեյմս Թրաֆորդ («Մանչեսթեր Սիթի»):

Պաշտպաններ՝ Դեն Բըրն («Նյուքասլ Յունայթեդ»), Մարկ Գեհի («Քրիստալ Փելաս»), Ռիս Ջեյմս («Չելսի»), Էզրի Կոնսա («Ասթոն Վիլա»), Մայլզ Լուիս-Սքելի («Արսենալ»), Վալենտինո Լիվրամենտո («Նյուքասլ Յունայթեդ»), Ջեդ Սփենս («Տոտենհեմ»), Ջոն Սթոունզ («Մանչեսթեր Սիթի»):

Կիսապաշտպաններ՝ Էլիոտ Անդերսոն («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Մորգան Գիբս-Ուայթ («Նոթինգհեմ Ֆորեսթ»), Ջորդան Հենդերսոն («Բրենթֆորդ»), Դեկլան Ռայս («Արսենալ»), Մորգան Ռոջերս («Ասթոն Վիլա»), Ադամ Ուորթոն («Քրիստալ Փելաս»):

Հարձակվողներ՝ Ջարոդ Բոուեն («Վեսթ Հեմ»), Էբերեչի Էզե («Արսենալ»), Էնթոնի Գորդոն («Նյուքասլ Յունայթեդ»), Հարի Քեյն («Բավարիա»), Նոնի Մադուեկե («Արսենալ»), Մարկուս Ռեշֆորդ («Բարսելոնա»), Օլի Ուոթքինս («Ասթոն Վիլա»)։

Թոմաս Տուխելը հավաքական չի հրավիրել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։

Անգլիայի հավաքականը սեպտեմբերի 6-ին Բիրմինգհեմի «Վիլա Պարկում» կմրցի Անդորրայի ազգային թիմի դեմ, իսկ սեպտեմբերի 9-ին հյուր կգնա սերբերին: 

ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական հանդիպումները կցուցադրվեն «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը կհեռարձակվեն նաև Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ