Logo

Ալեքսանդր-Առնոլդի՝ «Ռեալ» տեղափոխությունը վերջնական փուլում է

12:53 / 21.03.2025Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» 99 տոկոսով կայացած է, հայտնում է 90Min-ը:

Խաղացողի ներկայացուցիչներն ու մադրիդյան ակումբը համաձայնեցրել են պայմանագրի բոլոր կետերը, փաստաթղթերն էլ պատրաստ են ստորագրման:

Ամռանը լրանում են նաև «Լիվերպուլի» առաջատարներ Մո Սալահի և Վիրջիլ վան Դեյկի պայմանագրերի ժամկետները:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տրենտը «Ռեալի» հետ պայմանագիր կնքելու համար կստանա 18-20 միլիոն եվրո պարգևավճար: Այդ գումարի մեջ ներառված է նաև 26-ամյա ֆուտբոլիստի գործակալի համար նախատեսված բոնուսը:

«Ռեալը» ցանկանում էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել աջ պաշտպանին, սակայն «Լիվերպուլը» չի դիտարկել իր առանցքային խաղացողին բաց թողնելու տարբերակը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ