Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի մասին:
«Նրա դեմ խաղալու ժամանակ ունեցել եմ հրաշալի զգացություններ: Կարծում եմ՝ հազվադեպ է լինում, երբ մրցակցի դեմ խաղալիս այդպիսի զգացողություններ ես ունենում: Լեոն խաղադաշտում կարողանում է անել գրեթե ամեն ինչ: Դա է պատճառը, որ նա լավագույնն է»,- Անգլիայի հավաքականի պաշտպանի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեո Մեսին Արգենտինայի հավաքականի հետ դարձել էր Կոպա Ամերիկայի հաղթող: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը Կոլումբիայի հավաքականի դեմ եզրափակիչի խաղում վնասվածք էր ստացել ու փոխարինվել: Վնասվածքի լրջության աստիճանը դեռ պարզ չէ:


