Logo

Ալեքս Սոնգն ավարտեց մարզական կարիերան

13:41 / 15.11.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
Ալեքս Սոնգ

Կամերունի ազգային հավաքականի, Լոնդոնի «Արսենալի» ու կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ալեքս Սոնգը պաշտոնապես հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

36-ամյա Սոնգը 2020 թվականից ազատ գործակալի կարգավիճակում էր: Նրա վերջին ակումբը եղել է Ջիբութին ներկայացնող «Արթան», որտեղից ֆուտբոլիստը հեռացել էր 2020 թվականի նոյեմբերին:

Սոնգը կարիերայի ընթացքում խաղացել է նաև «Բաստիայում», «Չառլթոնում», «Վեսթ Հեմում», «Ռուբինում» ու «Սիոնում»:

Կամերունի ազգային հավաքականի մարզաշապիկով հենակետային կիսապաշտպանն անցկացրել է 49 խաղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ