Logo

Ալեքս Ֆերգյուսոնին արգելել են մտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հանդերձարան

17:18 / 16.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին խնդրել են հանդիպումներից հետո «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում չմտնել թիմի հադերձարան։ Շոտլանդացի մասնագետի այցելությունը հանդերձարան ավանդույթ էր դարձել թիմում, գրում է Daily Mail-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է դադարեցնել վճարումներն Ալեքս Ֆերգյուսոնին, որը բարձր աշխատավարձ էր ստանում որպես ակումբի դեսպան։ Նման որոշում էր կայացվել ակումբում աշխատավարձի բյուջեի կրճատման պատճառով։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության ամենահաջողակ գլխավոր մարզիչը թիմի հետ նվաճել է 38 տիտղոս, իսկ 2013-ին հեռացել է գլխավոր մարզիչի պաշտոնից ու ավարտել կարիերան։ 82-ամյա մասնագետը 27 տարի էր գլխավորել մանչեսթերյան ակումբը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ