Իսպանական «Վիլյառեալի» վինգեր Ալեքս Բաենան տեղափոխվում է Մադրիդի «Աթլետիկո», հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերն արդեն համաձայնության են եկել: Մադրիդյան գրանդը 23-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի 45 միլիոն եվրո, ևս 5 միլիոն՝ որպես հավելավճար:
2024/25 մրցաշրջանում Ալեքս Բաենան Լա լիգայում անցկացրել է 32 հանդիպում, խփել 7 գոլ, կատարել 9 ասիստ:


