Խորվաթ վինգեր Ալեն Գրգիչը տեղափոխվել է «Նոա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը երեք տարվա պայմանագիր են ստորագրել։ 30-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի չեմպիոնի կազմում հանդես կգա «77» համարի մարզաշապիկով։
Գրգիչի նախորդ ակումբը «Սլավենն» է, նախկինում նա հանդես է եկել նաև «Ռիեկայում» և «Օսիեկում»։ Գրգիչը Խորվաթիայի առաջնությունում 219 խաղում 25 գոլ է խփել, կատարել 27 ասիստ։


