Logo

Ալեքսեյ Միրանչուկը հեռացավ «Ատալանտայից», բայց կխաղա Ա Սերիայում (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:46 / 11.08.2022• ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Ալեքսեյ Միրանչուկ

Բերգամոյի «Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Տորինո», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Թուրինյան ակումբը 1 տարվա վարձակալության պայմանագիր է ստորագրել Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Մրցաշրջանի ավարտից հետո «Տորինոն» 26-ամյա Միրանչուկի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն կունենա:

Նախորդ մրցաշրջանում ռուս կիսապաշտպանն «Ատալանտայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել էր 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ