Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն հրաժարվել է ներողություն խնդրել Ալեքսանդր Կոկորինից «Ֆիորենտինա» տեղափոխվելու խորհուրդ տալու համար։
Ավելի վաղ Կոկորինի՝ իտալական ակումբ տեղափոխվելու համար ներողություն էր խնդրել «Զենիթի» նախկին մարզական տնօրեն Օրեստե Չինկվինին:
«Պատրա՞ստ եմ ներողություն խնդրել Կոկորինի տեղափոխության համար։ Չեմ անի։ Ի՞նչ անհեթեթություն է»,- նշել է իտալացի մասնագետը Sport24-ի հետ զրույցում:
Հավելենք՝ 30-ամյա Ալեքսանդր Կոկորինը 2021 թվականի հունվարին Մոսկվայի «Սպարտակից» 4,5 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Ֆիորենտինա», որի կազմում դեռևս գոլի հեղինակ չի դարձել: