Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն, որն ակումբի հետ մինչև 2028 թվականի հուլիս գործող նոր պայմանագիր է կնքել, նշել է, որ «Կապտանռնագույնների» կազմում խաղալը երազանքի իրականացում է։
«Արդեն 13 տարի է, որ «Բարսելոնայի» համակարգում եմ։ 6 կամ 7 տարեկան էի, երբ առաջին անգամ ոտք դրեցի այստեղ։ Հրաշալի հիշողություններ ունեմ։ Երազանքս էր հասնել ակումբի գլխավոր թիմ, և ես կատարեցի այն։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս, որը միշտ կողքիս է։ Շնորհակալ եմ ակումբի նախագահին, գլխավոր մարզչին և բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցում են ինձ և օգնում։ Մրցաշրջանը շատ լավ ենք սկսել, քանի որ ունենք անհավանական թիմ։
«3» համարի մարզաշապիկով խաղալը խնդիր չէ ինձ համար։ Հպարտությամբ եմ հագնում այդ խաղահամարով մարզաշապիկը, որով երկար տարիներ պատվով խաղացել է Ժերար Պիկեն»,- Բալդեի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը։