Logo

Ալեգրին կրկնել է Անչելոտիի, Կապելոյի, Պիոլիի, Սակիի և այլ մարզիչների ցուցանիշը

14:24 / 24.11.2025Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա Սերիայի 12-րդ տուրում քաղաքային դերբիում «Ինտերին» հաղթելու (1-0) շնորհիվ «Միլանի» գլխավոր նարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կրկնել է մի շարք լեգենդար մասնագետների ցուցանիշը, հայտնում է Opta-ն։

58-ամյա մասնագետը դարձել է «Ռոսոներիի» պատմության մեջ միայն 7-րդ մարզիչը, որը 100 հաղթանակ է տարել ակումբի ղեկին։

Նախկինում նման ցուցանիշի հասել էին Կառլո Անչելոտին (239 հաղթանակ), Ներեո Ռոկոն (175), Ֆաբիո Կապելոն (162), Ստեֆանո Պիոլին (132), Նիլս Լիդհոլմը (130) և Արիգո Սակին (115)։

Ալեգրին «Միլանը» գլխավորում է 2025թ. հուլիսից։ Նա ակումբում աշխատել է նաև 2010-14 թվականներին։ «Ռոսոներին» նրա գլխավորությամբ գրանցել է նաև 53 ոչ-ոքի, 39 պարտություն։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ