«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասուլիսի ժամանակ անդրադարձել է թիմի ֆուտբոլիստներ Աարոն Ռեմսիին ու Ալվարո Մորատային:
«Ռեմսին հեռանում է, իսկ Մորատան մնում է: Նա չի հեռանա հունվարին: Ես անձամբ եմ հանդիպել Ալվարոյի հետ ու նրան ասել, որ նա 100 տոկոսով մնում է»,- «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը մեջբերում է Ալեգրիի խոսքը:
Տեղեկություններ կային, թե Ալվարո Մորատան համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ: Ֆուտբոլիստը թուրինյան ակումբում հանդես է գալիս վարձակալությամբ:
Նշենք, որ Աարոն Ռեմսիի ու «Յուվենտուսի» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսի 30-ին: