Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի համար կարևոր է, որ իր թիմը վերադառնա Չեմպիոնների լիգա, հաղորդում է Corriere dello Sport-ը։
««Յուվենտուսին» հրաժեշտ տալը դժվար չէր, քանի որ ես հաղթանակով հեռացա։ Ես լի եմ ոգևորությամբ, այս աշխատանքն անում եմ մեծ կրքով և շատ ուրախ եմ։ Վաղը ես դժվար իրավիճակի առաջ եմ կանգնելու. մեկ տարի է՝ գործազուրկ եմ և չգիտեմ, թե ինչ կանեմ վերադարձից հետո առաջին խաղում: Հուսանք, որ ամեն ինչ լավ կընթանա։
Ես մեկ բան եմ սովորել. մեծ ակումբներում կարևորը մարզիչը չէ, այլ ակումբն ամբողջությամբ։ Ակումբի պատմությունը կարևոր է, որը պետք է հարգվի, դու պետք է պատասխանատվություն զգաս դրա համար։ Դու պետք է քրտնաջան աշխատես՝ սխալներից խուսափելու համար, և դու պետք է զոհաբերես։ Ես երբեք չեմ տեսել, որ թիմը հաղթի առանց զոհաբերության։ Թիմը հաջորդ տարի պետք է վերադառնա Չեմպիոնների լիգա. սա շատ կարևոր է»,- ասել է իտալացին:
«Միլանն» Ա Սերիայի նոր մրցաշրջանը կսկսի «Կրեմոնեզեի» դեմ տնային խաղով, որը տեղի կունենա օգոստոսի 23-ին, մեկնարկը Երևանի ժամանակով 22:45-ին:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


