«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Corriere dello Sport-ի հետ զրույցում անդրադարձել է այն թեմային, որ «Կոմոյի» դեմ Ա Սերիայի 16-րդ տուրի հանդիպումը կարող է տեղի ունենալ Ավստրալիայում:
«Կապ չունի՝ այդ խաղը կկայանա Իտալիայո՞ւմ, թե՞ Ավստրալիայում: Կարևորն այն է, որ հաղթենք: Լավ կլինի, որ շուտ կայացնեն վերջնական որոշումը և հայտնեն բոլորիս»,- նշել է Ալեգրին:
Ավելի վաղ «Կոմո» - «Միլան» հանդիպման վայրն Ավստրալիա տեղափոխվելու վերաբերյալ դժգոհություններ էին հայտնել 2 թիմերի բազմաթիվ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Ադրիեն Ռաբիոն, Մայք Մենյանը և Խեսուս Ռոդրիգեսը:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


