Logo

«Յուվենտուսը» որոշում է կայացրել Ալեգրիի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
00:17 / 12.10.2022ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը իսրայելական Հայֆայի «Մաքաբիին» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի արտագնա խաղում (0-2) պարտվելուց հետո որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ապագայի վերաբերյալ:

«Յուվենտուսի» ղեկավարները որոշել են իտալացի մասնագետին չհեռացնել գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալական ակումբի նախագահ Անդրեա Անյելին հաստատել է դիրքորոշումը, որ մտադիր չեն պաշտոնանկ անել Ալեգրիին:

Հիշեցնենք, որ 55-ամյա մասնագետը 2021 թվականի մայիսին էր վերադարձել իտալական գրանդ, մինչև այդ «Յուվենտուսը» գլխավորել էր նաև 2014-2019 թվականներին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ