Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը, որը հաղթել էր ԱՄՆ-ի բաց առաջնությունում, խոսել է իր հայրենակից Ռաֆայել Նադալի հետ համեմատության մասին:
«Կկարողանա՞մ նվաճել «Մեծ սաղավարտի» 23 տիտղոս ու շրջանցել Նադալին. սկզբում եկեք մտածենք երկրորդի մասին: Զգում էի, որ կարող եմ դառնալ աշխարհի առաջին ռակետ, սակայն հիմա պետք է պահպանեմ դիրքս: Գլխավորն այն է, որ շարունակեմ աշխատել նույն նպատակասլացությամբ»,- 19-ամյա թենիսիստի խոսքը մեջբերում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» 22 տիտղոսից 14-ը նվաճել է «Ռոլան Գարոսում», 4-ը US Open-ում, երկուական անգամ էլ հաղթող է դարձել Ավստրալիայի բաց առաջնությունում ու «Ուիմբլդոնում»: