Logo

US Open. Ալկարասը 5 ժամից ավելի տևած պայքարում հաղթեց Սիներին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:23 / 08.09.2022• Թենիս
Ալկարաս-Սիներ

Նյու-Յորքում ավարտին մոտեցող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 1/4 եզրափակիչ վերջին զույգում աշխարհի 4-րդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը ծանր պայքարում հաղթեց 13-րդ ռակետ, Իտալիան ներկայացնող Յանիկ Սիներին:

19-ամյա թենիսիստը 5 ժամ 18 րոպե տևած մրցապայքարում 6-3, 6-7 (7-9), 6-7 (0-7), 7-5, 6-3 հաշվով առավելության հասավ Սիների նկատմամբ:

Ալկարասը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ամերիկացի Ֆրենսիս Տյաֆուի հետ, որն ավելի վաղ հաղթել էր Ռուսաստանը ներկայացնող Անդրեյ Ռուբլյովին:

Հիշեցնենք, որ մյուս կիսաեզրափակիչում կմրցեն Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու նորվեգացի Կասպեր Ռուդը: Կիսաեզրափակիչները կանցկացվեն սեպտեմբերի 9-ին, եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ