Logo

Երիտասարդական ԱԱ. Ալբերտ Վարդանյանը ցավալի պարտություն կրեց բրոնզե մեդալի համար պայքարում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:09 / 20.08.2022• Ըմբշամարտ
null

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային նախավերջին օրը 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը 3-րդ տեղի համար պայքարում 5-10 հաշվով պարտվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Թեմուրբեկ Նասիմովին: Գոտեմարտի ավարտից 1 րոպե առաջ հայ ըմբիշը հաղթում էր, սակայն հնարք բաց թողեց ու ցավալի պարտություն կրեց:

Ալբերտ Վարդանյանը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 8-0 հաշվով առավելության էր հասել էստոնացի Էրիկ Պանկին նկատմամբ: 1/4 եզրափակիչում հայ ըմբիշը 2-7 հաշվով պարտվել էր իրանցի Շաբան Հեդայաթիին, սակայն վերջինս հասել էր եզրափակիչ։ Միակ սփոփիչ գոտեմարտում Ալբերտ Վարդանյանը, 9-5 հաշվով հաղթելով ղազախ Ջոխար Ուզարովին, ստացել էր բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն:

Քիչ առաջ աշխարհի երիտասարդական չեմպիոն էր դարձել Վիգեն Նազարյանը (87 կգ): Ավելի վաղ բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էին Կարապետ Մանվելյանն (55 կգ) ու Արման Վարդանյանը (63 կգ), իսկ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը եզրափակիչի ուղեգիր էր նվաճել:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ