Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից Ալբերտ Թադևոսյանը տեղափոխվել է լիտվական «Ալիտուս», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր: Թադևոսյանը նախորդ մրցաշրջանն անցկացրել էր Երևանի ԲԿՄԱ-ում և դարձել Հայաստանի չեմպիոն:
Հայ բասկետբոլիստն արտասահմանում հանդես գալու փորձ ունի, խաղացել է Չինաստանում:
Ֆոտո` ՀԲՖ