Logo

Ալբերտ Սելադեսը` «Պաֆոսի» գլխավոր մարզիչ

20:30 / 12.01.2026Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանացի մասնագետ Ալբերտ Սելադեսը նշանակվել է Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պայմանագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը` 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ:

Իսպանացին փոխարինել է իր հայրենակից Խուան Կառլոս Կարսեդոյին, որը որոշել է գլխավորել Մոսկվայի «Սպարտակը»։

Սելադեսը «Ռեալի» և «Բարսելոնայի» նախկին խաղացող է։ Նախկինում գլխավորել էր Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները և «Վալենսիան»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ