«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 33-րդ տուրում ընդունել է «Նյու Ինգլենդին» և հաղթել 4-1 հաշվով:
Դուբլ են գրանցել իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան և արգենտինացի կիսապաշտպան Տադեո Ալենդեն: Երեք գոլային փոխանցում է կատարել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին:
Խավյեր Մասկերանոյի թիմը 59 միավորով չորրորդն է, «Նյու Ինգլենդը»` 35 միավորով 23-րդը:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 33-րդ տուր
«Ինտեր Մայամի» - «Նյու Ինգլենդ»` 4-1
Տադեո Ալենդե, 32, 60, Ժորդի Ալբա, 45+3, 63 - Դոր Տուրգեման, 59


