Logo

Էդոարդո Ռեյա․ «Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար»

13:23 / 19.11.2022Հայկական ֆուտբոլ
null

Ալբանիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Էդոարդո Ռեյան նախաղաղային ասուլիսում խոսել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման կարևորության մասին։

«Մեր վերջին հաղթանակից անցել է մեկ տարի և երեք օր: Շատ եմ ցավում, քանի որ սովոր չեմ նման արդյունքի: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Ցանկանում եմ որքան հնարավոր է շատ երիտասարդ խաղացողներ փորձարկել, սակայն չպիտի մոռանանք արդյունքի մասին: Ալբանիայի առաջնությունից կան 3-4 խաղացողներ, որոնք իրենց դրսևոել են Սաուդյան Արաբիայի և Քաթարի դեմ խաղերում ու ակնկալում ենք, որ այս խաղում նույնպես լավ ելույթ կունենան»,- 77-ամյա մասնագետի խոսքը փոխանցում է RTKLive-ը:

Ալբանիա - Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Տիրանայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:

Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Ալբանիայի դեմ խաղի համար (ֆոտո)

Ալբանիա - Հայաստան. Հավանական մեկնարկային կազմերը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ