Logo

Ալբան կտեղափոխվի «Ինտեր Մայամի»

09:23 / 07.07.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայից» հեռացած իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան կարիերան կշարունակի ամերիկյան «Ինտեր Մայամիում», հայտնում է Miami Herald-ը։

Իսպանիայի հավաքականի 34-ամյա ֆուտբոլիստն ու MLS-ը ներկայացնող ակումբը հուլիսի 7-ին կստորագրեն 2,5 տարվա պայմանագիր: Ալբան «Ինտեր Մայամի» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում:

Հիշեցնենք, որ պաշտպանը «Բարսելոնայի» սան է, Լա լիգայի նորընծա չեմպիոնի կազմում խաղացել էր 2012 թվականի հուլիսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը:

Ավելի վաղ հայտնի էին դարձել, որ ազատ գործակալի կարգավիճակում «Ինտեր Մայամի» կտեղափոխվեն նաև «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկու, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և կատալոնական գրանդի նախկին ավագ, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ