Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է աշխատավարձի ծանրաբեռնվածությունը թոթափելու նպատակով վաճառել թիմի պաշտպան Ժորդի Ալբայի տրանսֆերային իրավունքը, հայտնում է Marca-ն:
33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Նապոլին», որն Իտալիայի ընթացիկ առաջնությունում առաջին տեղում է:
Ալբան «Բարսելոնայի» սան է, սակայն 2005-ից 2012 թվականներին խաղացել է այլ թիմերում:
Ընթացիկ մրցաշրջանում Ալբան սկսել է ավելի հաճախ խաղերը սկսել պահեստայինների նստարանից՝ մրցակցությունը զիջելով Ալեքս Բալդեին ու Մարկոս Ալոնսոյին: