Logo

«Ալաշկերտը» հավաք կանցկացնի արտերկրում

22:20 / 11.01.2024Ֆուտբոլ
null

«Ալաշկերտը» Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածին ընդառաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի արտերկրում։

Հավաքը տեղի կունենա Թուրքիայի Բելեկ քաղաքում հունվարի 13-ից փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Վահե Գևորգյանի գլխավորած թիմը կանցկացնի հինգ ստուգողական հանդիպում՝ մրցելով ղազախական «Ժետիսուի», բոսնիական «Վելեժի», ուկրաինական «Չեռնոմորեցի», ուզբեկական «Կիզիլկումի» և ռուսական «Տյումենի» հետ։

Հայաստանի առաջնության աշնանային հատվածում անցկացրած 20 տուրից հետո «Ալաշկերտը» վաստակել է 32 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ