Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում Երևանի «Ալաշկերտը» տանը մրցեց Չարենցավանի «Վանի» հետ և պարտվեց նվազագույն հաշվով:
Հյուրերի հաղթական գոլը 38-րդ րոպեին խփեց թիմի նորեկ, գվինեացի հարձակվող Մոմո Տուրեն, որն աչքի ընկնելուց անմիջապես հետո փոխարինվեց վնասվածքի պատճառով:
Այս հաղթանակից հետո «Վանը» վաստակեց 17 միավոր և բարձրացավ 8-րդ տեղ: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 21 խաղից հետո 32 միավորով մնաց 5-րդ տեղում:
Հայաստանի Պրեմիեր լիգա, 21-րդ տուր
«Ալաշկերտ» - «Վան»՝ 0-1
Մոմո Տուրե, 38


