Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալաշկերտը» Երևանում կայացած ստուգողական խաղում մրցել է իրանական «Մես Ռաֆսանջանի» հետ և պարտվեց 1-2 հաշվով:
Երևանյան ակումբի կազմում աչքի է ընկել թիմի նորեկ, ռուսաստանցի կիսապաշտպան Դավիթ Խուրցիձեն: Վահե Գևորգյանը խաղաժամանակ է տրամադրել բոլոր ֆուտբոլիստներին:






Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» հուլիսի 13-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի «Ուրարտու» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիան ներկայացնող «Արսենալ Տրիվատին»:
Լուսանկարները՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն:


