Logo

«Ալաշկերտը» ստուգողական խաղում հաղթեց ղազախական «Ժետիսուին»

20:01 / 24.01.2024Ֆուտբոլ
null

Հայկական ակումբները նախապատրաստվում են մրցաշրջանի երկրորդ հատվածին։ 

Երևանի «Ալաշկերտը» Թուրքիայում ուսումնամարզական հավաքի առաջին ստուգողական խաղում հանդիպել է ղազախական «Ժետիսուի» հետ։ Վահե Գևորգյանի գլխավորած թիմը մրցակցի դարպասը երեք անպատասխան գնդակ է խփել ու հաղթել 3-0 հաշվով։ 

Դուբլով աչքի է ընկել Սոդիք Ֆաթայը, մեկ գոլ էլ խփել է թիմի նորեկ Ջոնել Դեսիրեն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ