Logo

Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբն «Ալաշկերտում»

18:23 / 31.07.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆուտբոլի Հայաստանի քառակի չեմպիոն «Ալաշկերտը» ներկայացրել է 2024/25 մրցաշրջանի մարզչական ամբողջական կազմը: 

Թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի օգնականը կլինի Երևանի «Արարատի» ու Գյումրիի «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը: «Ալաշկերտի» դարպասապահների մարզիչ է նշանակվել Արմեն Կիրակոսյանը, որը ժամանակին աշխատել է «Գանձասարում» ու «Արարատում»: «Ալաշկերտի» ֆիզպատրաստության նոր մարզիչն էլ Արմեն Տոնոյանն է: Մասնագետն աշխատել է նաև «Արարատում» և «Օնորում»:

Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» Հայաստանի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումը կանցկանցի օգոստոսի 3-ին և կմրցի «Արարատի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ