Երևանի «Ալաշկերտը» Չարենցավանի «Վանից» հեռացած 17 ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագրեր են կնքվել Արսեն Բեգլարյանի, Անատոլի Այվազովի, Կլայդեր Մասեդոյի, Սերոբ Գրիգորյանի, Արսեն Սադոյանի, Դավիթ Տերտերյանի, Ռոբերտ Հակոբյանի, Յուրի Գարեգինյանի, Կարեն Նալբանդյանի, Կաջալի Դրամեի, Մոմո Տուրեի, Լևոն Վարդանյանի, Մալիկ Օդեյինկայի, Էյմարդ Բատիոնոյի, Յարոսլավ Մատյուխինի, Օլավալե Ֆառայոլայի, Ուսման Աջիբոնայի հետ։
Օրեր առաջ հայտնել էինք, որ «Վիստայի» նախկին սեփականատեր Անտոն Զինգարևիչը Բագրատ Նավոյանի հետ պայմանագիր է ստորագրել` դառնալով Երևանի «Ալաշկերտի» համասեփականատեր: Նախորդ մրցաշրջանում Չարենցավանի «Վանում» սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտում»։ Վահե Գևորգյանի գլխավորած մարզչական շտաբը տեղափոխվել է «Ալաշկերտ»:


