«Ալաշկերտը» ձմեռային մարզական հավաք կանցկացնի, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքը կկայանա հունվարի 22-ից փետրվարի 11-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն ֆուտբոլի ակադեմիայում։ Մարզական հավաքի ընթացքում ակումբը կանցկացնի մի քանի ստուգողական հանդիպում։
Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին շրջանում «Ալաշկերտը» 17 խաղում վաստակել է 13 միավոր և նախավերջին` 10-րդ տեղում է։


