Logo

Fastex ՀՊԼ. «Ալաշկերտը» 5 գոլ խփեց «Նոային» (տեսանյութ, ֆոտոշարք)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:49 / 10.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի 3-րդ խաղում «Ալաշկերտը» «Նաիրի» մարզադաշտում ընդունեց «Նոային» և վստահ հաղթանակ տարավ 5-0 հաշվով:

Կարեն Բարսեղյանի գլխավոր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան ռուս կիսապաշտպան Սերգեյ Իվանովն ու կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը, 1 գոլ էլ խփեց բրազիլացի Ռեյես Օրտիզը: 

Բլադիմիր Դիասն 9 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

10 հանդիպում անցկացրած «Ալաշկերտը» 21 միավորով բարձրացավ երկրորդ տեղ և 1 միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»։ «Նոան» 3 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է:

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 5-0

Բլադիմիր Դիաս, 8, 58, Սերգեյ Իվանով, 11, 45+2, Ռեյես Օրտիզ, 64

Fastex ՀՊԼ-ի 10-րդ տուրին ընդառաջ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ